четверг, 19 декабря 2013 г.

Լուսինն ու մարմինդ (18+) (Էրոտիկ պատմվածք)

Սովորեցի խաղալ մարմնիդ հետ:
Ի՜նչ գեղեցիկ է ՝ գեղեցիկ է ամե՜ն բան:
Գեղեցիկ են շութերդ կարմիր,մթից ընդգծված մարմինդ ՝ բարա՜կ:
Մատներս չեն հոգնում անվերջ խաղից քո շուրթերի,անվերջ շոյանքից քո մարմնի:
Քեզ գրկած և քո բույրը ՝ ասես չեմ զգում,մոռացել եմ ամե՜ն բան:
Ժամն է եկել իմ ու քո ՝ դե պարիր դանդա՜ղ ,թող այս վարկյանը խաղ թողի մեր սրտում:
Անապատում ջուրը կարոտած հայացքով և ասես լու՜ռ ինչ-որ բան պատմելով նայում ես աչքերիս:
Չէ՜ չեմ զգում այլևս ոչինչ:Հաճույքից չորացած շուրթերով և խոնավացած վարսերով խաղում ես դեմքիս հետ `պինդ սեղմելով երկա՜ր ոտքերդ մարմնիս:
Դու՜ ա՜խ քո վարսերը ՝ բռիդ մեջ հավաքած վարսերդ կանչում են մարմինս:Պա՜ր թող սրտիս սիրելիս,վարսերիդ պա՜րը,որ խաղում են այս մու՜թ սենյակում:
Նորից զգում եմ կարմիր շուրթերդ,նորից ինչ-որ բան են հանգի՜ստ շշնջում շուրթերիս:
Լուսինն ասես գրկել է մարմինդ,բաժանել երկու՜ մասի:Հիմա լուսինն ու մութը կռվում են բարա՜կ մարմնիդ վրա ՝ սև և սպիտակ:
Չէ՜ շուրթերդ են հաղթողը լուսնի ու մթի պայքարի մեջ,մարմինդ բաժանվեց երկու՜ մասի ՝ սև և սպիտակ,իսկ շուրթերդ մնացին կարմիր:
Հիմա ուզում եմ տեսնել մու՜թը:

Այդ լուսինը ինչպես է գրկել մարմինդ:Մատներիս արանքից ընկած շողքը սիրում է բարակ մարմինդ ՝ լուսնին ու ինձ փարված մարմինդ:
Դեմքիդ թափված վարսերդ փակել են նու՜րբ կարմիր շուրթերդ և ինձ թողել են միայն հիշողություն րոպե առաջ շուրթերս շոյող շուրթերիցդ:
Լուսամուտից փչող թեթև քամին մի կողմ տարավ  վարսերդ և կրկին երևացին  լուսնից վախեցած մուգ ու բաց կարմիր շուրթերդ:
Գլուխդ հետ գցեցիր և աչքերդ փակ վայելում ես մատներիս խաղը մարմնիդ մու՜թ կողմում:Քամուց սառած մարմնով գրկեցիր մարմինս,որ գե՜թ վարկյան տաքանաս:
Հիմա լուսինը ինձ էլ բաժանեց երկու մասի ՝ սև և սպիտակ:Գրկել եմ քեզ,գրկել ես ինձ,իսկ լուսինը գրկեց մեզ:
Վայելում եմ աչքերդ,վայելում սառա՜ծ մարմինդ,չորացած շուրթերդ,իսկ դու ՝ դու ուղակի անխոս և թուլացած գրկել ես ինձ:
Ա՜խ այդ լուսինը ՝ ինչպես է նա կռվում մթի հետ ՝ մեկ նա է հաղթում,մեկ նա ՝ մերթ լույսն է շատ,մերթ մու՜թը:Բայց գիտես հաղթողը մնացին շուրթերդ,նրանք մնացին կարմիր այս սևի և սպիտակի անվերջ պայքարի մեջ:Նրանք դանդա՜ղ մոտեցան և ականջիս շշնջացին ՝ շնորհակալություն ...

Комментариев нет:

Отправить комментарий